00:00:00

«Ժամանակ». Եվս մեկը թռավ. Ամենակոռումպացվածի համբավ ունեցող ոստիկանը արդեն ԱՄՆ-ում է

13:33, 02 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ամենակոռումպացված ոստիկանի համբավ ձեռք բերած Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի նախկին պետ Միհրան Դավթյանը, ում կարիերան Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո ավարտվեց համակարգում, ներկայումս ԱՄՆ-ում է, Գլենդել քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ նա այնտեղ բիզնեսներ ունի։ Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանում՝ ՀՔԾ-ում, Դավթյանի հետ կապված քրեական գործեր կան՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, ապօրինի հարստացման հոդվածներով։ Մեզ չհաջողվեց պարզել՝ Միհրան Դավթյանը փախել է ԱՄՆ խուսափելու համար պատասխանատվությունի՞ց, թե՞ բիզնես նպատակներով»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր