00:00:00

«Հրապարակ». Նախադեպը կարող է կրկնվե՞լ. Ռուստամ Բադասյանը՝ «Հաց բերողի» գործի մասին

13:24, 02 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր նախկին դասախոսը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հաց բերողի հետ կապված՝ օրերս տեսակետ հայտնեց, Դուք՝ որպես արդարադատության ջատագով, պատրաստվո՞ւմ եք վերանայել Հաց բերողի մահվան հանգամանքները, որպեսզի նախադեպը չկրկնվի` հարցրինք Ռուստամ Բադասյանին։ «Իմ լիազորությունների մեջ չի մտնում որեւէ քրեական գործի վերաբացումը»: Խնդիրը վերաբացումը չէ, խնդիրը մեռնող արդարադատությունն է․ որպես քաղաքացի՝ այդ հանգամանքները Ձեզ չե՞ն անհանգստացնում։ «Իհարկե, անհանգստացնում են, եւ եթե ես մանրամասն ծանոթանամ ու տեսնեմ, որ այնտեղ այնպիսի հանգամանքներ կան, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման, կարող եմ ինքս՝ որպես քաղաքացի, դիմել այդ խնդրով»: Իսկ բացառո՞ւմ եք, որ Հաց բերողի նախադեպը կարող է կրկնվել, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեպքում։ «Չեմ կարծում, որ կարող է կրկնվել, իսկ ցանկացած մարդու առողջական վիճակն ինձ իսկապես անհանգստացնում է»։ Չե՞ք կարծում, որ քաղաքական հետապնդում կա Մանվել Գրիգորյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ մնացյալների նկատմամբ։ «Իհարկե` ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր