00:00:00

ԱՀԿ-ն Չինաստանին թույլ է տվել ԱՄՆ ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանել

02:52, 02 նոյեմբեր 2019 Աշխարհ

Չինաստանն իրավունք է ստացել տարեկան ավելի քան 3,5 մլրդ դոլարի չափով ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների համար պատասխան մաքսատուրքեր սահմանել՝ կապված ԱՄՆ-ի կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների խախտման հետ: Որոշումը կայացրել է ԱՀԿ արբիտրաժը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք սահմանել ենք, որ Չինաստանի կողմից կրած կորուստների մակարդակն ու շահույթի կուրստը, որը վերջինս կրել է ԱՄՆ-ի կողմից ԱՀԿ կանոնների խախտման հետեւանքով, կազմում է տարեկան 3,579128 մլրդ դոլար»,- ասվում է որոշման մեջ: Նշվում է, որ Չինաստանը կարող է խնդրել ԱՀԿ վեճերի կարգավորման մարմնին փոխզիջումների կամ այլ պարտավորությունների դադարեցման մասին այն մակարդակով, որը չի գերազանցում տարեկան 3,579128 մլրդ դոլարը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր