00:00:00

«Ահաբեկիչներից ազատված հողերը Սիրիայի հյուսիսում ամենաանվտանգ տարածքներն են». Էրդողան

01:33, 02 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-սիրիական սահմանամերձ գոտուց քրդական ջոկատների հեռացման մասին: Այս մասին տեղեկացնում է Անադոլու լրատվականը: «Ահաբեկիչներից ազատված հողերը Սիրիայի հյուսիսում ամենաանվտանգ տարածքներն են»- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան սիրիացի փախստականների համար ստեղծել է բոլոր պայմանները՝ Թուրքիայի տարածքում ապրելու համար: «Անկարան ապացուցել է իր իրավական ճշմարտացիությունն ահաբեկչության դեմ պայքարում»- ասել է թուրք ղեկավարը: Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան սիրիացի փախստականներին ապահովելու համար ծախսել է շուրջ 40 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում, Թուրքիայի ռազմական գործողությունների տարածքից արևելք և արևմուտք ընկած հատվածում պետք է անցկացվի թուրք-ռուսական համատեղ պարեկային հսկողություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր