Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«2 օր առաջ տեղի ունեցած դեպքերից ենք խոսում: Այդ որոշումը որևէ իրավական արդյունք չունի, սակայն որոշումները կարող են վնասել երկողմ հարաբերությունները»,-ասել է նա:
Շենթոփը նշել է, որ իրենք սկզբունքորեն ճիշտ չեն համարում խորհրդարանների` պատմական իրողությունների վերաբերյալ ընդունած որոշումները ու հավելել.
«Երեկ մեր մեջլիսի կողմից ընդունված փաստաթուղթը (Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի որոշումը դատապարտող հայտարարությունը-խմբ.) նույնպես կապված չէր ԱՄՆ-ի պատմության հետ:
Եթե մենք ԱՄՆ-ի կեղտոտ պատմությունը քննարկման առարկա դարձնեք, ապա մեր խորհրդարանը բավական երկար ժամանակ իր բնականոն գործունեությունը թողած՝ միայն որոշումներ պետք է ընդունի»:
ermenihaber.am