00:00:00

Ստամբուլյան կոնվենցիան բերվում է օրակարգ. այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար․ «Հրապարակ»

13:24, 01 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, ըստ ամենայնի, ԱԺ օրակարգ կբերվի եկող տարի՝ գարնանային նստաշրջանին։ Իսկ մինչ այդ, այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։ Նիստը կվարի ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, համատեղության կարգով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջիկայում նման քննարկումները դառնալու են հաճախակի, հնարավոր է նաև հանրային լսումներ կազմակերպեն՝ կոտրելու կոնվենցիայի մասին հայ հասարակության մոտ ընդունված կարծրատիպերը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր