00:00:00

Ճապոնիայում փոստի երկու աշխատակիցներ շուրջ հինգ միլիոն դոլար են յուրացրել

20:41, 31 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ճապոնիայի փոստի երկու աշխատակիցներ կարողացել են շուրջ 5 միլիոն դոլար (540 միլիոն իեն) յուրացնել օգտագործված փոստային նամականիշերի վերավաճառման միջոցով, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը: Նախնական տեղեկատվության համաձայն՝ օգտագործված նամականիշերի վերավաճառմամբ զբաղվել են Տոկիոյում երկու փոստային բաժամունքների ղեկավար աշխատակիցներ: Մասնավորապես, երեք տարվա ընթացքում՝ ընդհուպ մինչեւ 2017 թվականի մարտը, «Կանդա» կայարանից ոչ հեռու գտնվող փոստային բաժանմունքի ղեկավարը վաճառել Է 400 միլիոն իեն (3,68 միլիոն դոլար), իսկ Սիբա փոստային բաժանմունքի կառավարիչը՝ 140 միլիոն իեն (1,29 միլիոն դոլար) ընդհանուր գումարի օգտագործված նամականիշեր: Նամականիշերն իրացվել են զեղչված տոմսերի վաճառքի կրպակներում եւ վաճառվել են այն ընկերությունների կողմից փոստային առաքումների վճարման համար, որոնք մինչեւ այս տարվա հունվարը կարողացել են փոստային ծառայության համար վճարել նախօրոք ձեռք բերված նամականիշերով: Գործակալության աղբյուրները ճշտել են, որ, չնայած այն բանին, որ բոլոր ապօրինի իրացված նամականիշերը նախատեսված Էին օգտահանման համար, ամենայն հավանականությամբ, դրանց վրա փոստի կնիք չի եղել, ինչն Էլ իրավազանցներին թույլ Է տվել դրանք կրկին օգտագործել անձնական շահ ստանալու նպատակով: Ճապոնիայի փոստի ներկայացուցիչները «Կիոդո» գործակալությանը հավաստել են խախտումների փաստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր