00:00:00

Պուտինը չի կարողանում զսպել արցունքները

19:50, 31 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանն անհանգստացած է Մերձավոր Արեւելքից քրիստոնյաների զանգվածային տեղահանությամբ եւ տարածաշրջանում նրանց ծանր վիճակով, հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բուդապեշտում Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է «Ռիա նովոստին»։
«Դրանք սպանություններ են, բռնություն, կողոպուտ։ Մենք տեսնում ենք, որ քրիստոնյաներն արտագաղթում են Մերձավոր Արեւելքից, ընդ որում՝ զանգվածային։ Դա չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ռուսական ինքնության հիմքում քրիստոնեական մշակույթն է։ «Եվ մենք չենք կարող, ինչպես ասում են, առանց արցունքների նայել այն ամենին, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետ»։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը համառ եւ հետեւողական ջանքեր կներդնի, որպեսզի օգնի Մերձավոր Արեւելքին տալ խաղաղություն ու կայունություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր