00:00:00

Ստոմատոլոգը հեռացրել Է պատմության մեջ պացիենտի ամենաերկար ատամը

18:04, 31 հոկտեմբեր 2019 Առողջություն

Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել Է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ: Այդ մասին հաղորդել Է Deutsche Welle տեղեկատվական պորտալը:Հոկտեմբերի 29-ին ատամնաբույժ Մաքս Լուկասին են հանձնել Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը պատմության մեջ մարդու ամենաերկար ատամի հեռացման համար: 2018 թվականին Մայնց քաղաքի բնակիչը դիմել Է հիվանդանոց՝ ատամի սուր ցավի գանգատով: Լուկասը զննել Է հիվանդին եւ նրա մոտ անոմալ երկար ատամ Է հայտնաբերել, որը սոսկ քառորդ մասով Է երեւում լնդից: Ստոմատոլոգը մեկ տարի Է ծախսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման եւ ատամի ստուգման համար, որպեսզի գրանցի Գինեսի ռեկորդը: Լուկասն ընդգծել Է, որ իր աշխատասենյակում հատուկ տեղ կհատկացնի հավաստագրի համար: «Այդ ռեկորդի մասին կիմանան ամբողջ աշխարհի ատամնաբույժները»,- նշել Է բժիշկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր