00:00:00

ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւ են ընդունել G7 Ռուսաստանին ընդգրկելու դեմ

14:12, 31 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձեւ է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ, նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բանաձեւում նշված է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ «չհարգի հարեւանների տարածքային ամբողջականությունը» եւ չհետեւի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»: «Մեծ յոթնյակի» մեջ են մտնում Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան: Ձեւաչափը 1998 թվականին ընդլայնվել էր Ռուսաստանի հաշվին, սակայն Ղրիմը վերադարձնելուց հետո ակումբի անդամները հրաժարվեցին գալ Սոչիում անցկացվող գագաթնաժողովին եւ յոթով հավաքվեցին Բրյուսելում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր