00:00:00

«Հրապարակ». Հիմա, որ աշխատավարձը բարձրացել է, մենք պետք է ուրախանա՞նք, թե՞ տխրենք

13:48, 31 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին լրագրող, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է վերաբերվում կառավարության անդամների աշխատավարձի բարձրացմանը։ «Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ, այո, աշխատավարձերը լինեն 1,5 միլիոն, թող ուսուցիչները եւս ստանան այդքան աշխատավարձ։ Հիմա, որ աշխատավարձը բարձրացել է, մենք պետք է ուրախանա՞նք, թե՞ տխրենք։ Հիմա դուք անմիջապես կբերեք թոշակառուների օրինակը, 550 հազար թոշակառուներ են, մենք մյուս տարվանից թոշակները 10 տոկոս բարձրացնում ենք, եթե թոշակառուներն էլ լինեին 12-ը` նախարարների չափ, ես գուցե Ձեզ հետ համաձայն լինեի»: Քանակո՞վ է որոշվում բարձրացման անհրաժեշտությունը, իսկ ձեզ համար «աբիդնի» չի՞, որ նախարարները ստանում են միլիոնուկես, իսկ պատգամավորդներդ՝ դրա մեկ երրորդը։ «Ոչ, աբիդնի չի, պատգամավորը 3 անգամ քիչ է ստանում, բայց Ձեր մատնանշած նախարարը վարչարարություն է իրականացնում ինձանից շատ ավելի։ Ես, իհարկե, չեմ ստորադասում պատգամավորի աշխատանքը, փաստն եմ արձանագրում»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանը ոչ մի բան չի իրականացնում, բայց ստանում է հսկայական փող, «պադավատ», բենզինի չեկեր` ՍԴ որեւէ նիստի չմասնակցելով, որեւէ «վարչարարություն» չիրականացնելով։ «Դուք գիտեք, որ ինքը ոչինչ չի՞ անում, հարգելիս, եթե նիստերին չի մասնակցում, դրա համար կա ընթացակարգ, թող ՍԴ դատավորները դիմեն, այդ մարդուն զրկեն իր լիազորություններից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր