00:00:00

«Հրապարակ». Վարչապետի խորհրդականներից մեկի եղբորը տեղափոխել են բաց ռեժիմի, մյուսի հորն էլ ազատ են արձակել

13:13, 31 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի եղբայրը, ով 2017-ին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, այս ամռանը տեղափոխվեց բաց ռեժիմի։ Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լեւոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, ում 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են: Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։ Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր