00:00:00

Որպես Բրիտանիայի դեսպան չեկավ, բայց ներկայությունն ապահովված է. նա լուրջ ազդեցություն ունի Հայաստանում․ «Փաստ»

13:51, 30 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս օգոստոսին Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը տեղեկացրել էր այն մասին, որ առաջիկայում Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպան կնշանակվի հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը: Հաղորդվում է, որ Գոգբաշյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2019 թվականի սեպտեմբերին: Սակայն արդեն հոկտեմբերին դեսպանությունը տեղեկացրեց, որ Ալան Գոգբաշյանը չի ստանձնի այդ պաշտոնը Երեւանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Ու չնայած Գոգբաշյանը որպես դեսպան չժամանեց Հայաստան, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքրված է ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումներով, ավելին՝ նա որոշակի քաղաքական շրջանակներում ունի լուրջ ազդեցություն։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող գործիչներից հատկապես մեկ-երկուսը կոնկրետ աշխատում են նրա «գծի» շրջանակներում։ Թերթի տեղեկություններով, Հոկտեմբերի 27-ի թեման նորից հանրային օրակարգ բերելու գործում առանցքային դերակատարություն ունեցողներից մեկը հենց Գոգբաշյանն է, որը փորձում է այս թեման շրջանառության մեջ դնել հայ հանրության շրջանում հակառուսական հերթական ալիքն ապահովելու կոնտեքստում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր