00:00:00

Գերմանիայում պահանջել են Անգելա Մերկելի հրաժարականը

03:30, 30 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Անցյալ կիրակի անցկացված քվեարկության արդյունքները իրենց սպասել չհարկադրեցին: Կուսակցությունում պահանջել են երկրի կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը, հայտնում է տեղեկացված Handelsblatt պարբերականը:
«Ընտրությունների արդյունքները անվստահության քվե են ՔԴՄ/ԳՍԴԿ «մեծ կոալիցիային»: Կուսակցության շարքերում դժգոհությունը բազմապատկվում է: Անգելա Մերկելն առաջին հերթին պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ «ղեկավարումը թուլացրել է եւ չի արտահայտվում կարեւորագույն տնտեսական ու քաղաքական հարցերով»,- ZDF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության նախկին նախագահ Ֆրիդրիխ Մերցը:
Քաղաքական գործչի խոսքով՝ ակնհայտ օրինակ է մի քանի ամիս տեւած բազային թոշակի հարցի շուրջ անօգուտ բանավեճը: «Մերկելի անգործությունը եւ պատշաճ ղեկավարման բացակայությունը մշուշի պես կախվել են երկրի վրա»,- պնդում է Մերցը: Նրա կարծիքով՝ այսպիսի իրավիճակը չպետք է պահպանվի եւս 2 տարի՝ մինչեւ 2021 թվականին հերթական խորհրդարանական ընտրությունները: Սա օգտակար չի լինի ո՛չ Գերմանիայի, ո՛չ Եվրամիության համար:
Մերցը չի քննադատել ՔԴՄ նախագահ Աննեգրեթ Կրամպ-Կարենբաուերին, ում 2018 թվականին պարտվել էր կուսակցության առաջնորդի պաշտոնի համար ընտրություններում: Հակառակ դեպքում, դա կարելի էր դիտարկել որպես անձնական վիրավորանք եւ վրեժխնդրություն: Փորձառու քաղաքական գործիչը, հակառակը, իր օգնությունն է առաջարկել «դժվար ժամանակներում»:
Միաժամանակ բաժին հասել է նաեւ Կրամպ-Կարենբաուերին: Վարչության նիստի ժամանակ քրիստոնեա դեմոկրատների երիտասարդական կազմակերպության ղեկավար Թիլման Կուբանը բացահայտ հարձակում է ձեռնարկել կուսակցության առաջնորդի դեմ՝ Թյուրինգիայի քվեարկության արդյունքներով պահանջելով նրա հրաժարականը: Սակայն ՔԴՄ նախագահը իրավիճակը պահել է հսկողության տակ: Նա «ըմբռնում» է դրսեւորել, որ «այդպիսի լուրջ անհաջողությունից հետո դրվում է ղեկավարությանը փոխելու հարցը»: Միեւնույն ժամանակ, մտադիր է իր պաշտոնին մնալ մինչեւ 2020 թվականին կուսակցության հերթական համագումարը: Այդ ժամանակ էլ որոշվելու է կուսակցության կողմից կանցլերի թեկնածուի հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր