00:00:00

Արմավիր քաղաքում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ

21:26, 29 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ  նախնական տվյալներով, կմասնակցի Արմավիր և Վաղարշապատ քաղաքների տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 35 գործատու, որոնց կողմից կներկայացվի շուրջ 230 թափուր աշխատատեղ: Ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Արմավիրի մարզի, մասնավորապես Արմավիր և Վաղարշապատ քաղաքների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ: Տոնավաճառն անցկացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր