00:00:00

Սեւանա լճի մաքրման ծախսերը 2020-ին կմեծանան. շրջակա միջավայրի նախարար

20:35, 29 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխություններ է կատարել 2020-ի բյուջետային հատկացումներում: Այս մասին հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշեց, որ կրճատվել են վառելիքի եւ գործուղումների ծախսերը: «Ընդհանուր բյուջեն կազմել է 6,9 մլրդ դրամ, որից 1,6 միլիարդը Գերմանական զարգացման բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներն են: Մենք ունենք 5 ծրագիր, որոնք ներառում են 28 միջոցառում»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կմեծացվեն Սեւանա լճի մաքրման ծախսերը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր