00:00:00

«Հրապարակ». «Արտահոսքի» թեման հանգիստ չի տալիս. «Իմ քայլում» «դավաճանին» բացահայտելու հնարք են գտել

10:22, 29 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։ «Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», եւ Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։ Ի դեպ, հույժ կարեւոր ինֆորմացիան այժմ քննարկում են նեղ կազմով՝ Մակունց, Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, եւս մի քանի հոգի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր