00:00:00

Իրանը սկսել է Իսրայելին հարվածելու համար հրթիռներ տեղակայել Եմենում․ Նեթանյահու

03:15, 29 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը սկսել է հրթիռներ տեղակայել Եմենում՝ Իսրայելին հարվածներ հասցնելու համար»։ Նա նշել է, որ «Իրանը արդեն ձգտում է բարձր նշանառության զենք ստանալ Մերձավոր Արեւելքում յուրաքանչյուր թիրախ ոչնչացնելու համար։ Նրանք դա արտադրում են Իրանում եւ ուզում են տեղակայել Իրաքում ու Սիրիայում եւ Լիբանանում 130 000 հրթիռներից բաղկացած զինանոցը վերածել բարձր նշանառության զենամթերքի»։ «Նրանք արդեն սկսել են դրանք տեղակայել Եմենում, որպեսզի նաեւ հարված հասցնեն Իսրայելին»,- հայտարարել է նա ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Haaretz-ը։ Մնուչինը խոստացել է խստացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Նրա խոսքերով, «վարչակազմի առավելագույն ճնշման գործողությունները կկանգնեցնեն իրանական ագրեսիան»։ Նեթանյահուն Վաշինգտոնին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որպեսզի կանգնեցվի այն, ինչը նա անվանել է Իրանի կողմից Մերձավոր Արեւելքում «ամեն ինչի ձգտում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր