00:00:00

Պուտինն արքեպիսկոպոս Եզրասին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով

01:40, 29 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսին պետական պարգեւ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Հոգեւոր եւ մշակութային կապերի մեջ ունեցած մեծ ավանդի, ակտիվ լուսավորչական գործունեության համար Բարեկամության շքանշանով պարգեւատրվում է Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ արքեպիսկոպոս Եզրասը (Ներսիսյան),- նշվում է հաղորդագրության մեջ։ Բարեկամության շքանշանը շնորհում են ժողովուրդների մեջ խաղաղության, բարեկամության, համագործակցության ու փոխըմբռնման ամրապնդման, ազգերի եւ ազգությունների մշակույթների մերձեցման եւ փոխադարձ հարստացման, հասարակական եւ բարեգործական գործունեության մեջ հաջողությունների համար։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր