00:00:00

Տնտեսական հեղափոխությունն այսօր կարելի է տեսնել նաև անզեն աչքով. Նիկոլ Փաշինյան

16:12, 28 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունն այսօր կարելի է տեսնել նաև անզեն աչքով»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են արվում. «Մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք»: Նա հավելեց, որ կապիտալ ծախսերի որոշակի թերակատարում ունենք նախորդ տարվա համեմատ, որը նախևառաջ, ըստ Փաշինյանի, կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ. «Թույլ տվեք ասել՝ ՀՀ տնտեսության և ապագայի վերաբերյալ, որպես ՀՀ վարչապետ, լավատես եմ, և վստահ եմ առավել, քան երբևէ՝ ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և մեր բոլորի խնդիրն է ամեն ինչ անել, որ այդ թափը ոչ միայն չկոտրվի, այլև ընթացքն արագանա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր