00:00:00

Լիբանանի դրոշի ներքո պարեկային նավերում գտնվող զինված խմբերը սպառնացել են փախստականներին փրկող նավին․ ԶԼՄ

03:17, 27 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Sea-Eye միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբանանի դրոշի ներքո նավարկող պարեկային նավերում գտնվող զինված խմբերը սպառնացել են Alan Kurdi իրենց նավի անձնակազմին եւ միգրանտներին, որոնց իրենք փրկում էին Միջերկրական ծովում, հայտնում է Associated Press-ը։ Կազմակերպությունը նաեւ հայտնել է, որ նշված նավերում գտնվող զինված անձինք կրակել են օդ եւ ջրի մեջ։ Զինված խմբերով նավերը մոտեցել են մարդասիրական գործունեություն իրականացնող նավին, երբ անձնակազմը ժամանել եւ սկսել է միգրանտներին փրկարարական ժիլետներ բաժանել։ Նրանք պտտվել են նավի շուրջը՝ փրկարարական աշխատանքների խափանման վտանգ առաջացնելով, եւ դրանից հետո «զգուշացնող» կրակոցներ են արձակել՝ զենքն ուղղելով նավի անձնակազմի եւ միգրանտների կողմը, որոնցից ոմանք վախից թռել են ջրի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր