00:00:00

Մակրոնն արգելափակել է Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու ԵՄ-ի փորձը․ Bloomberg

02:45, 27 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արգելափակել է Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու Եվրամիության փորձը՝ դրանով իսկ բարձրացնելով առանց որեւէ համաձայնագրի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականությունը, գրում է Bloomberg-ը։ Բրյուսելում ուրբաթ առավոտյան հանդիպման ժամանակ ԵՄ 27 անդամ-երկրների դիվանագետները հետաձգել էին Brexit-ի ժամկետը տեղափոխելու հարցի լուծումը։ Այն դեպքում, երբ նրանք ձգտում են չմիջամտել Բրիտանիայի ներքին գործերին, Ֆրանսիան այլ ճանապարհով է գնում, գրում է թերթը։ Մակրոնը ուզում է հավանություն տալ մինչեւ նոյեմբերի 30-ը եւ նույնիսկ ավելի վաղ Brexit-ի հետաձգմանը, որպեսզի ճնշում գործադրի բրիտանական խորհրդարանի վրա՝ ստիպելով նրան քվեարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի համաձայնագրի օգտին։ ԵՄ մյուս կառավարությունները նման վարքագիծը խաղ են համարում, քանի որ դա կարող է հանգեցնել առանց համաձայնագրի ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Նրանք ուզում են Brexit-ի ժամկետը երկարաձգել մինչեւ հունվարի 31-ը, որպեսզի համընդհանուր ընտրություններ անցկացնելու ժամանակ տրամադրեն։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր