00:00:00

Կալիֆոռնիայի միլիոնավոր բնակիչներ կարող են զրկվել էլեկտրականությունից անտառային հրդեհների պատճառով

21:19, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի միլիոնավոր բնակիչներ կարող են զրկվել էլեկտրականությունից անտառային հդրեհների պատճառով, տեղեկացնում է BBC-ին։ Բնակչությանն էլեկտրաէներգիայով մատակարարող Pacific Gas & Electric (PG&E) ընկերությունը տեղեկացրել է նահանգի 36 օկրուգներում էլեկտրականության հավանական անջատումների մասին՝ «պատմական քամու» մասին օդերեւութաբանների կանխատեսումների ֆոնին, որը կարող է վնասել սարքավորումները եւ հանգեցնել նոր հրդեհների։ Լոս Անջելես եւ Սոնոմա օկրուգներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Կալիֆոռնիայի հրշեջ դեպարտամենտը տեղեկացրել է, որ գործ ունի «կրիտիկական հրդեհավտանգ եղանակի» հետ։ Իր հերթին, նահանգապետ Գեւին Նյուսոմը քննադատել է PG&E ընկերությանը, որ նրանք «պարզապես իրենց գործը չեն արել»։ Նա մեղադրել է ընկերությանը, որ երկար տարիներ ագահություն եւ անտնտեսվարություն է ցուցաբերել բնակկոմունալ տնտեսության կառավարման հարցում։ Ուրբաթ ընկերությունը նախազգուշացրել է, որ տարածքը, որտեղ ապրում է մոտ 2 մլն մարդ, կարող է ժամանակավորապես զրկվել էլեկտրականությունից եղանակային վտանգավոր պայմանների պատճառով։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր