00:00:00

ԱՄՆ-ը արգելք է դրել կուբայական բոլոր ավիաուղղությունների վրա՝ Հավանայից բացի

19:12, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ուրբաթ հայտարարել է կուբայական բոլոր ավիաուղղություններով, Հավանայից բացի, թռիչքներն արգելելու մասին, տեղեկացնում է Fox News-ը։ Նշվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերից։ «Այս գործողությունը թույլ չի տա Կաստրոյի ռեժիմին եկամուտներ ստանալ Միացյալ Նահանգներ ավիափոխադրումներից եւ այդ եկամուտներն օգտագործել Կուբայի ժողովրդին բռնաճնշելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Կուբա ավիաթռիչքների արգելքի մյուս պատճառը  երկրում զբոսաշրջության զարգացումը կանխելն է, ինչը նույնպես արգելված է օրենքով Միացյալ Նահանգներում։ Այս արգելքի հակառակորդները կարծում են, որ այդ քայլը էլ ավելի կբարդացնի Կուբայի ամերիկացիների կյանքը, ովքեր կցանկանան այցելել Հավանայից հեռու ապրող իրենց հարազատներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր