00:00:00

ՌԴ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայից անօրինական նավթ հանելու մեջ

18:52, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը ստացել է հավաստումն այն բանի, որ Պենտագոնը վերահսկել եւ մինչ օրս էլ շարունակում է հսկել նավթի արդյունահանումը Սիրիայի տարածքում, ինչպես նաեւ դրա տեղափոխումը հանրապետության սահմաններից դուրս։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։ Նախարարությունը ներկայացրել է տիեզերական հետախուզության նկարահանումներ, որոնցում երեւում են նավթով ավտոցիստեռնները, որոնք Սիրիայի տարածքից հեռանում են Հատուկ գործողությունների ուժերի եւ ամերիկյան մասնավոր զինվորական ընկերությունների զինվորականների հսկողության ներքո։ Զինվորականները հրապարակել են նավթահանքերի քարտեզը եւ տիեզերական հետախուզության լուսանկարները, որոնք արվել են 2019 թվականի սեպտեմբերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր