00:00:00

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հասել է մոտ տրիլիոն դոլարի

17:23, 26 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հերթական ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի վերջին, ավելացել է՝ հասնելով մոտ մեկ տրիլիոն դոլարի։ Ինչպես ուրբաթ՝ հոկտեմբերի 25-ին տեղեկացրել են ֆինանսների նախարարությունում, դեֆիցիտն ավելացել է 26 տոկոսով նախորդ տասներկու ամիսների համեմատ, ինչը կազմել է մոտ 984 մլրդ դոլար, տեղեկացնում է DW-ն։ Այդ ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 7 տարիների ընթացքում։ Բյուջեի եկամուտներն ավելացել են չորս տոկոսով՝ 3,462 տրլն դոլար, պետական ծախսերն ավելացել են ութ տոկոսով՝ 4,447 տրլն դոլար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելուց հետո հայտարարել էր, որ ցանկանում է ութ տարում վերացնել բյուջեի դեֆիցիտը։ Բայց նա ոչ միայն գործողության մեջ մտցրեց հարկերի նվազման համալիր ծրագիրը, հատկապես ի շահ բիզնեսի, այլեւ ավելացրեց ծախսերը, այդ թվում պաշտպանական կարիքների համար։ Մասնավորապես, ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջեն ավարտվող բյուջետային տարում ավելացել է ինը տոկոսով։ Ի թիվս այլոց, բյուջեի դեֆիցիտի ավելացման վրա ազդել են ԱՄՆ պետպարտքի սպասարկման ծախսերը։ Մասնավորապես, տոկոսային վճարումներն ավելացել են տասը տոկոսով (51 մլրդ դոլար)։ Ֆինանսների նախարարությունում ընդհանուր առմամբ դրական են գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականության արդյունքները։ Գործազրկության մակարդակը հասել է ամենացածր մակարդակի վերջին 50 տարիների համար, իսկ բնակչության զգալի մասը մշտապես աշխատավարձի ավելացում է ունենում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը բյուջեի հաշվեկշիռը գնահատել է որպես ապացույց այն բանի, որ Թրամփի տնտեսական ծրագիրն «աշխատում» է։ Նա կոչ է արել Կոնգրեսին կասեցնել «վատնիչ եւ անպատասխանատու ծախսերը»։ Չնայած աճի կայուն տեմպերին՝ մինչեւ հիմա չի հաջողվել փոխհատուցել ավելացված ծախսերը։ Բացի այդ, ԱՄՆ-ում աճում է անհանգստությունը հնարավոր ռեցեսիայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր