00:00:00

ԱՄՆ-ը եւ Չինաստանը մոտ են առեւտրային համաձայնագրի լրամշակման ավարտին

14:16, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ եւ Չինաստանի ներկայացուցիչները բարձր մակարդակով հեռախոսազրույցների արդյունքներով հայտարարել են, որ մոտ են առեւտրային համաձայնագրի որոշ մասերի լրամշակման ավարտին, տեղեկացնում է Reuters-ը։ «Նրանք հասել են առաջընթացի կոնկրետ հարցերի վերաբերյալ, եւ երկու կողմերը մոտ են համաձայնագրի որոշ մասերի վերաբերյալ աշխատանքն ավարտելուն։ Քննարկումները կանոնավորապես կշարունակվեն տեղակալների մակարդակով, եւ առաջիկայում տեղի կունենա եւս մեկ հեռախոսային բանակցություն»,- նշվում է պաշտոնական հայտարարությունում։ Ներկայում Վաշինգտոնը եւ Պեկինը աշխատում են «Փուլ 1» առեւտրային համաձայնագրի տեքստի համաձայնեցման վրա, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հոկտեմբերի 11-ին։ Թրամփն ասել է, որ հույս ունի համաձայնագիր կնքել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ նոյեմբերին Չիլիի գագաթաժողովում։ Առանձին հայտարարությունում, որը հրապարակվել է շաբաթ օրը Չինաստանի առեւտրի նախարարության կայքում, Պեկինը հաստատել է, որ «տեխնիկական խորհրդակցությունները» առեւտրային համաձայնագրի որոշ բաժինների վերաբերյալ ընդհանուր առմամբ ավարտվել են։ Քննարկումների հիմնական թեման գյուղատնտեսական արտադրանքն է։ Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ երկու կողմերը հաստատել են, որ ԱՄՆ-ը կներմուծի չինական արտադրության թռչնամիս եւ ծովամթերքներ, իսկ Չինաստանը կչեղարկի ամերիկյան թռչնամսի արգելքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր