00:00:00

«Հրապարակ». ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կարծրատիպերը «ջարդելու»

13:22, 26 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար: Վերջիններս կլինեն նաեւ ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ «Օրակարգի միակ թեման Ստամբուլյան կոնվենցիան է, ինչպես ներկայացրել են եվրոպական պաշտոնյաները։ Քննարկումն ընթանալու է կոնվենցիայի շուրջ Հայաստանում առկա կարծրատիպերը ջարդելու ու կոնվենցիայի իրական նպատակները ներկայացնելու ուղղությամբ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր