00:00:00

«Ժամանակ». ԲՀԿ-ն փոխել է տոնը. քաղաքակա՞ն, թե՞ քրեաիրավական մոտիվ

13:20, 26 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել են, որ ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակում թերեւս կարող են նկատվել քաղաքական հետապնդման հատիկներ: Նախկինում, իհարկե, ԲՀԿ-ն խուսափում էր այդօրինակ գնահատականներից, սակայն այժմ նկատվում են դիրքորոշման, այսպես ասած, կոշտացման հատիկներ, հատկապես, եթե համադրենք այդ գնահատականը օրերս խորհրդարանում լրագրողների հետ Գագիկ Ծառուկյանի զրույցի տոնայնությանը, խիստ եւ քննադատական տոնին, որն ինչ-որ առումով աննախադեպ էր իր խստությամբ: Ի՞նչ է փոխվել ներքաղաքական հարաբերություններում, որ նշմարվում է ԲՀԿ տոնի փոփոխություն կամ առնվազն փոփոխության հատիկներ: «Բարգավաճ Հայաստանն» իհարկե գուցե փորձում է պարզապես արձագանքել առկա իրադրությանը, որում բավական թեժ է նոր իշխանության եւ նախկին համակարգի պայքարը, ինչի տողատակում կարող է նշմարվել այդ համակարգից որեւէ ընդդիմության ծնունդ: «Բարգավաճ Հայաստանն» ըստ ամենայնի փորձում է դուրս չմնալ գործընթացներից, փորձում է մրցակցել այսպես՝ թեկուզ սաղմնային ընդդիմության հետ: Միաժամանակ չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստանն» այդ համատեքստում դիտարկի ընդհանրապես նախկին համակարգի տիրույթ վերադառնալու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ն գործնականում առանց այդ համակարգի կա՛մ հայտնվելու է երկու քարի արանքում, կա՛մ պարզապես դուրս է մնալու քաղաքական գործընթացից: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ դիրքորոշման հիմքում կարող է նաեւ լինել ոչ թե քաղաքականությունը, այլ շատ ավելի կոնկրետ մեկ այլ հարց: Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 26-ին քննում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի, մասնավորապես նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը: Ինչպես հայտնի է, Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագրում չարաշահումների, խաբեությունների գործով: Նա չի ընդունում մեղադրանքը: Այդուհանդերձ, գործը կա, մեղադրանքը՝ նույնպես, իսկ խոսքը ամենեւին էլ պատահական կարգավիճակ ունեցող մարդու մասին չէ, այլ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնցեռնի գլխավոր տնօրենի: Արդյոք այդ հանգամա՞նքն է պատճառ դարձել ԲՀԿ քաղաքական դիրքորոշման կամ առնվազն տոնայնության խստացման համար, եւ արդյոք դա կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ Սեդրակ Առուստամյանի գործում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր