00:00:00

«Հրապարակ». Հայկ Մարությանը պատրաստվում է հունվարից բարձրացնել աշխատավարձը

13:11, 26 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ գործուղումն է Չեխիա։ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը եւ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը` ձեռ-ձեռի, մեկնել են Պրահա` «փորձի» փոխանակման։ Չեխիան այդ առումով լավագույն օրինակը չէ, բայց Հայկ Մարությանի եւ Չեխիայի կապը հայտնի է՝ քաղաքապետի կինը Չեխիայի քաղաքացի է, եւ թափառող կենդանիների մասով հենց նա է համակարգում ՀՈԱԿ-ի գործունեությունը` աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնում եւ այլն։ «Ի դեպ, մեզ այդպես էլ անհայտ մնաց` Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելիս երկքաղաքացի՞ էր, թե՞ ոչ. չեխական կողմն ամենագաղտնապահն է այդ հարցերում, եւ մեր հարցումները մնացին օդում»,- ասաց Երեւանի ավագանու անդամը: Մարությանը չի՞ պատրաստվում բարձրացնել աշխատավարձերը։ «Դա արվում է եռամսյակային պարգեւատրումներով, սակայն  քննարկվում է հունվարից աշխատավարձերի բարձրացման հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր