00:00:00

Libra-ն մեծացրել է մեկ այլ թվային գլոբալ արժույթի ստեղծման շանսերը

03:43, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թեեւ Facebook Libra կրիպտոարժույթը կարող է հավանության չարժանանալ, բայց մեկ այլ թվային գլոբալ արժույթի ստեղծման հնարավորություններն այսօր ավելի բարձր են, քան երբեւէ։ Այս մասին CNBC-ի հարցազրույցում ասել է Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի նախագահ Բեաթրիս Վեդեր դի Մաուրոն։ Facebook-ը հայտարարել էր հունիսին իր կրիպտոարժույթի թողարկման մասին, բայց այդ ժամանակվանից բախվել է տարբեր խոչընդոտների։ Գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ցուցմունքներ է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեին, բայց օրենսդիրները դեռեւս բավարարված չեն։ Բեաթրիս Վեդեր դի Մաուրոյի խոսքով՝ Libra-ն հազիվ թե կանաչ լույս ստանա։ «Libra-ն ցնցել է կենտրոնական բանկերին»,- ասել է նա, որովհետեւ գլոբալ թվային արժույթը, որն աջակցվում է մասնավոր սեկտորի կողմից, հանկարծ իրական հնարավորություն է դարձել։ «Հենց այդ պատճառով, հավանական է, դա տեղի չի ունենա, որովհետեւ, ինչպես գիտեք, կարգավորիչներն այսօր ուղղակի ասում են, որ մենք դա թույլ չենք տա»,- ասել է նա։ Նա նշել է, որ Libra-ն «սպառնալիք» է ներկայացնում կենտրոնական բանկերին, քանի որ կարող է արագ համաշխարհային ցանցի կողմից աջակցվող միջազգային արժույթ դառնալ։ Բայց դա չի նշանակում, թե աշխարհը պատրաստ չէ Libra-ի նման մի ինչ-որ բանի, ասել է Վեդեր դի Մաուրոն։ «Հավանականությունը, որ դա տեղի կունենա կամ մասնավոր սեկտորից, կամ այն պատճառով, որ կենտրոնական բանկերն ինչ-որ բան կանեն, այժմ բարձր է»,- ասել է նա։ «Կենտրոնական բանկերը կկարողանան, եթե միավորվեն, ինքնուրույն թողարկել գլոբալ արժույթ»։ Դա կարող է դառնալ քայլ առաջ այն բանի համեմատ, թե ինչպես է աշխատում ներկայիս միջազգային արժութային համակարգը։ «Իրականում գլոբալ արժույթով միջազգային արժութային համակարգը առավելություններ կունենա ներկա համակարգի համամետ, որտեղ տիրապետում է դոլարը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր