00:00:00

Թրամփը ծաղրել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից հրաժարված դեմոկրատին

03:08, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից հրաժարված Օհայո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Թիմ Ռայանին: «Եվ այսպես, Օհայոյից կոնգրեսական Թիմ Ռայանը վերջապես դուրս մնաց նախագահի պաշտոնի համար մրցապայքարից՝ հարցումներում ոչ մի ձայն չստանալով և նույնիսկ բանավեճի փուլ չմտնելով։ Տեսնում եք, Թիմ, երբ գաղափար չունեք՝ ինչ եք անում, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Միայնակ դատարկ խոսքերը չեն կարող օգնել ամերիկայի աշխատավոր ժողովրդին»,- Twitter-ում գրել է Թրամփը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թիմ Ռայանը մտադիր է հրաժարվել նախընտրական մրցապայքարից։ Դեմոկրատի խոսքով՝ չնայած ընտրություններին մասնակցությունից հրաժարվելուն, ինքը «հպարտանում է իր ընտրարշավով»։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր