00:00:00

Իրաքում ընթացող ցույցերի պատճառով զոհվել է 2 հոգի

01:29, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Իրաքի մի քանի գավառում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բողոքի ակցիայի երկու մասնակից զոհվել է, 337 հոգի վիրավոր է: Իրավապահ մարմիններից տուժել է 72 հոգի»,- հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը: Ցուցարարները այրել են Սամավա քաղաքի ընտրական հանձնաժողովի շենքը, իսկ Վասիտ նահանգում քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է  մարել քաղաքական տարբեր կուսակցությունների գրասենյակներում բռնկված կրակը: Ավելի վաղ, իրաքյան շիաների հոգևոր առաջնորդ Ալի աս-Սիստանին հորդորել էր ցուցարարներին և ուժայիններին զերծ մնալ բռնությունից և արյունահեղությունից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցերի ժամանակ՝ հոկտեմբերի 1-ից մինչ ամսվա կեսը, զոհվել է 149 ցուցարար, վիրավոր է մոտ 3.5 հազարը: Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը: Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդին հոկտեմբերի 24-ի գիշերը հայտարարել էր, որ պատրաստվում են փոխել ընտրությունների մասին օրենքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր