00:00:00

Գերմանիայում կոչնչացնեն 320 տոննա երշիկ, որի պատճառով մարդիկ են մահացել

00:07, 26 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Գերմանական իշխանությունները ոչնչացրել են 320 տոննա երշիկ եւ այլ արտադրանք Wilke ընկերության ֆաբրիկայում, որից, նախնական տեղեկատվությամբ, մահացել է երեք մարդ, դրա համար հատկացվել է 100 հազար եվրո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Հոկտեմբերի սկզբին Wilke-ի ֆաբրիկայի աշխատանքը դադարեցվել էր տեղի իրավապահ մարմինների կողմից, նրա երշիկեղենում հայտնաբերվել էին լիստերիոզի մանրէներ։ Կասելի գլխավոր դատախազությունն ավելի վաղ անզգուշությամբ սպանության քրեական գործ էր հարուցել ընկերության ղեկավարության դեմ։ Քննությունը կարծում է, որ երեք մարդ մահացել եւ 37 հոգի տուժել է վարակված մթերք օգտագործելու պատճառով։ Wilke ընկերությունը հայտարարել է սնանկության մասին։ Երշիկի ոչնչացման գործընթացը կտեւի երկու շաբաթ, խոսքը 20 տոննայի մասին է։ Աշխատանքին մասնակցում է ֆաբրիկայի մոտ 20 աշխատակից, որոնք առաջարկել են իրենց օգնությունը։ Փաթեթավորված  բոլոր ապրանքներն այրվել են, իսկ նրանք, որոնք փաթեթավորված չեն, կոչնչացվեն կենդանական ծագմամբ մթերքների վերացման հատուկ հաստատություններում։ Արժեքը կազմում է մոտ 100 հազար եվրո։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր