00:00:00

Էմինեմին հարցաքննել են. իր երգերում նա սպառնացել է Դոնալդ և Իվանկա Թրամփներին

23:55, 25 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան գաղտնի ծառայությունը հարցաքննել է ռեփեր Էմինեմին նրա երգերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահի դստեր՝ Իվանկայի հասցեին հնչեցված ենթադրյալ սպառնալիքների պատճառով. հայտնում է BuzzFeed-ը: Նշվում է, որ ռեփերը «սպառնացել է պաշտպանության տակ գտնվող անձանց»: Մասնավորապես՝ սպառնալիքները կարող էին լինել Էմինեմի այն տողերում, որոնք նա հնչեցրել է 2017 թվականին «BET Hip Hop Awards» մրցանակաբաշխության ժամանակ: Այդ ժամանակ նա Թրամփին կամիկաձե էր անվանել, «որը հնարավոր է միջուկային հոլոքոստ առաջացնի»: Ինչ վերաբերում է Իվանկա Թրամփին, ապա նրա հասցեին սպառնալիքներ են նկատվել «Revival» («Վերածնունդ») երգում: Գաղտնի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ռեփերի հարցաքննության մասին տեղեկատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր