00:00:00

Երեխայիս տվել են 1 տարի ժամեկտն անցած դեղորայք. հայրը պնդում է՝ երեխան պատվաստման հետեւանքով է մահացել

18:06, 25 հոկտեմբեր 2019 Մամուլ

Լավագույն բանը, որ կարող է անել Առողջապահության նախարարությունը, դա փակվելն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նարեկ Գ.-ն, ում ում 4.5 ամսական երեխան Հերացու պոլիկլինկայում մահացել է պատվաստումից ժամեր անց: Ըստ նրա՝ քրեական գործ է հարուցվել, որը վերջերս կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով. «Դատաբժշկական փորձաքննության ժամանակ մասնակցել է տնօրեն, պրոֆեսոր, կիստոլոգ, չգիտես՝ ինչու դա չի նշվում։ Չի նշվում նաեւ հանձնաժողովային փորձաքննության ժամանակ իմ միջնորդությամբ ներգրավված է եղել մի մանկաբույժ, որը եւս ոչ մի փաստաթղթում նշված չէ։ Ցանկացած գործի շրջանակներում կան ժամկետներ, որի ընթացքում քննող մարմինը հարցաքննում է որոշակի մարդկանց, ուղարկում է գրություն, գալիս է պատասխան, ժամկետները սպառվում են, եւ գործը կարճվում է։ Երեխայիս պատվաստել են 30 օր ժամկետներում, այսինքն՝ չպահպանելով թույլատրելի սահմանները եւ հանձնաժողովի անդամներին տրված իմ հարցին, թե ինչո՞ւ են երեխայիս 30 օր ժամկետում պատվաստել, ինձ ներկայացրել են մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Հայաստանում երեխաները պատվաստվում են 2017 թվականին Կառավարության արձանագրության որոշման համաձայն, ըստ որի՝ Հայաստանում պատվաստման ազգային օրացույցը կրճատվել է գրեթե 2 ու կես անգամ»։ Նարեկ Գ.-ն պատմեց, որ ԱՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել էր երեխայի մահացության պատճառը՝ որպես սրտի բնածին արատ, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չկար. «Բազմաթիվ խախտումներով ու անհամապատասխանություններով, նույն հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշում է՝ երեխայիս սրտի բնածին արատը որպես այդպիսի կյանքի հետ համատեղելի չի։ Չնայած դրան՝ Մանկական սրտաբանության գծով Առողջապահության նախարարի խորհրդական Կարեն Զոհրաբյանը նշում է, որ դա այդքան էլ նշանակելի սրտի արատ չի եղել, քանի որ դա կլինիկորեն չի դրսեւորվել։ Ապացուցողական բժշկության մեջ նմանատիպ արատները կարող են կլինիկորեն չդրսեւորվել, սակայն նշված 6 միլիմետր աորտայի նեղացումը ուղղակի կյանքի հետ անհամատեղելի է։ Եթե երեխաս ունենար սրտի նման արատ առնվազն կարող էր ապրել 1 ամիս։ Կարեն Զոհրաբյանը կամ գիտելիքների բացակայության կամ համարձակության բացակայության պատճառով վախենում է հերքել դատաբժշկի գրած՝ սրտի բնածին արատը, հաշվի առնելով, որ դատաբժշկական փորձաքննության ժամանակ երեխայիս անոթը չափելիս չգիտես՝ ինչու օգտագործվել է դատաբժշկի ձեռքի 5-րդ մատի ծայրը։ Դատաբժիշկը գրում է, որ երեխայիս անոթի լայնությունը 6 միլիմետր է եւ նշում, որ ինքը դա չափել է իր ճկույթով։ Այսինքն՝ Հայաստանում, կարելի է ասել, որ աորտային չափման էտալոնը Շավարշ Գեւորգյանի 5-րդ մատի ծայրն է»։ Նարեկ Գ.-ն ասաց, որ վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա կարելի է եզրակացնել՝ իր երեխային տվել են 1 տարի ժամեկտն անցած դեղորայք, եւ, որ Հայաստանում գործում է ապօրինի պատվաստման ժամանակացույց. «Միանշանակ սա արվում է միտումնավոր, եւ դա դրսեւորվում է իմ եւ կնոջս ցուցմունքները փոփոխելով: Նշվում է, որ հերձումը սկսվել է 2018 թվականին եւ ավարտվել է 2017 թվականին: Արդյունքում հանցանքի բացակայության պատճառով գործը կարճվել է։ արույթ իրականացնող մարմինը՝ չնայած նրան, որ կային բազմաթիվ անհամապատախանություններ, ասաց՝եկեք գործը կարճենք, հետո դիմեք Դատախազություն՝ տեսեք՝ ինչ կստացվի»: Նարեկ Գ.-ն ասաց, որ դիմել է գլխավոր դատախազին՝ կարճման որոշումը չեղարկելու համար: «Գործ ունենք կատարյալ տգետների հետ: Լավագույն բանը, որ կարող է անել Առողջապահության նախարարությունը, դա փակվելն է։ Դուք մեզ առանց ռիսկի գործոնների ստիպում եք մեր երեխաներին ռիսկի ենթարկել,  բայց դուք ոչ մի բանի համար պատասխանատվություն չե՞ք ուզում կրել։ Գործ ունենք սովորական ինչ-որ անձանց հետ, ովքեր ունենալով սպիտակ խալաթ՝ ներկայանում են հանրությանը որպես բժիշկներ եւ փորձից՝ փորձ, բախտից՝ բախտ, ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ ունենք նմանատիպ դեպքեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր