00:00:00

Ինչու է անհավանական Միքայել Համբարձումյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում. Ուշագրավ մանրամասներ. «Ժամանակ»

13:50, 25 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ նախկին իշխանությունների գիծը տանող որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն շրջանառում են լուրը, թե առաջիկայում հնարավոր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրեն նշանակվի ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը։ Այս նշանակումը, սակայն, գրեթե անհավանական է, քանի որ Միքայել Համբարձումյանը եղել է նախկին իշխանությունների ամենակոռումպացված կամակատարներից մեկը։ Բացի դա, Համբարձումյանը համարվում է նաև ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ։ Համբարձումյանի քույրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Մարատ Մուսայելյանի հարսն է։ Համբարձումյանին մշտապես հովանավորել է հենց նա։ Այդ հովանավորությունը դեր է խաղացել նաև 2007-2008թթ., երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ցանկանում էր Համբարձումյանին հեռացնել պաշտոնից, քանի որ այդ ժամանակ դեռ քննիչ Համբարձումյանը, առանց Գորիկ Հակոբյանին զեկուցելու, Աղվան Հովսեփյանի ցուցումով փակել էր կենտրոնի նախկին դատախազի որդու գործը։ Մեզ պատմեցին, որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանի ազատման հրամանն արդեն պատրաստ է եղել, սակայն Ղարաբաղից զանգ է եղել, որից հետո Համբարձումյանը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև քննիչից միանգամից նշանակվել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր