00:00:00

Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է. պատգամավորները նկարվում են «Վիքիպեդիայի» համար, բայց նրանցից շատերը նկարից բացի ոչինչ չունեն ներկայացնելու․ «Հրապարակ»

13:24, 25 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են` տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո: Պարզվում է` «Վիքիպեդիայի» համար է արվում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, որն այս օրերին Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում է, նամակով դիմել է բոլոր ֆրակցիաներին` նկարվելու, որ Վիքիպեդիայում տեղադրեն: Որքա՞ն գումար է տրամադրել ԱԺ-ն այդ գործի համար՝ չկարողացանք ճշտել։ Պատգամավորներին անմահացնող լուսանկարիչներն ասացին` անվճար ենք անում։ «Մենք կամավորական հիմունքով ենք աշխատանքը կատարում՝ Վիքիպեդիայում խմբագրական բլոկներ ունենք»: Հրաժարվողներ կա՞ն։ «Ոչ, մեկ-մեկ ասում են` տեսքներս լավ չի` վաղը նկարեք»: Ի դեպ, ըստ էության, ԱԺ պատգամավորների, հատկապես «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որևէ բան չի ունենա «Վիքիպեդիայում» ներկայացնելու, որովհետև անցած ուղի, աշխատանքային կենսագրություն չունեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր