00:00:00

Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մոռանում, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել․ «Իրատես»

13:14, 25 հոկտեմբեր 2019 Մամուլ

Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե ժա­մա­նակ ա­ռաջ հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են ըն­թա­ցել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում` Նի­կոլ-Էդ­մոն-ռու­սա­կան կողմ «ե­ռան­կյու­նով»: Ռու­սա­կան կող­մը ոչ մի կերպ չի մո­ռա­նում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ վաղ ան­ցյա­լում ԵԱՏՄ-ից դուրս գա­լու ո­րոշ­ման նա­խա­գիծ էր ներ­կա­յաց­րել: Նի­կո­լը փոր­ձել է ռուս­նե­րին բացատ­րել, որ ի­րենք դա­շին­քի մեջ են ե­ղել եր­կու արևմտյան ու­ժե­րի` «Լու­սա­վոր Հա­յաս­տան» ու «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյուն­նե­րի հետ, վեր­ջին­ներս կտ­րուկ պահանջ են դրել, որ նման ո­րո­շում լի­նի, ինքն էլ ֆրակ­ցիա­յի ղե­կա­վար էր, ստիպ­ված ըն­դա­ռաջ է գնա­ցել, հան­դես ե­կել որ­պես հիմ­նա­կան զե­կու­ցող, որ­պես­զի «նրանք ա­վե­լի ան­կան­խա­տե­սե­լի ու սուր բա­ներ չխո­սեն»: Էդ­մոն Մա­րու­քյա­նենք էլ ի­րենց հեր­թին են փոր­ձել ռուս­նե­րի ա­ռաջ պա­պից կա­թո­լիկ լի­նել նվիր­վա­ծու­թյան հար­ցում (հի­շենք` ան­ցած դեկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցած ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում նրանք ի­րենց ծրագ­րից հա­նել էին ԵԱՏՄ-ից դուրս գա­լու դրույ­թը), ա­պա փոր­ձել այդ ո­րոշ­ման նա­խա­գի­ծը «գցել» Նի­կո­լի «ջե­բը», թե, որ­պես ֆրակ­ցիա­յի ղե­կա­վար, ինքն էր նա­խա­ձեռ­նող-ներ­կա­յաց­նող-թե­զեր ա­ռա­ջադ­րո­ղը, ան­գամ շատ ա­վե­լի ան­հար­կի, քան նա­խագ­ծում կար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր