00:00:00

Կա´մ դատում ես, կա´մ դատվում». ինչո՞ւ կալանավորվեց Արսեն Բաբայանը. «Փաստ»

13:03, 25 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միևնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բաբայանին։ Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ: «Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերը, ըստ էության, բացակայել են: Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն՝ հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի: Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր