00:00:00

Գերմանիայի ՊՆ ղեկավարը NATO-ին է ներկայացրել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման իր առաջարկը

03:13, 25 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի ՊՆ ղեկավարը NATO-ին է ներկայացրել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման իր առաջարկը՝ ստանալով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի աջակցությունը, հայտնում է Reuters-ը։ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ միջազգային վերահսկողության տակ գտնվող գոտում, պետք կլինի նաեւ Ռուսաստանը, որն այժմ գերակայող ուժ է Սիրիայում, որպեսզի պաշտպանվեն տեղահանվածները եւ ապահովվի ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի շարունակությունը։ NATO-ի երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը նա պնդել է, որ թուրք-սիրիական սահմանի պարեկության խնդիրը չի կարող միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի վրա դրվել։ «Ստատուս-քվոն բավարար լուծում չէ»,- ասել է Կրամպ-Կարենբաուերը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հինգշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է, որ թուրքական ներխուժումը «հիմնավորված չէր»։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի շրջանակներում Անկարան համաձայնել էր սահմանափակել իր ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային մասի սահմանակից շրջանում։ Կրամպ-Կարենբաուերը Անկարայից հավաստիացումներ է ստացել, որ թուրք զինվորականները չեն հասցնի բնակչության զանգվածային տեղահանության կամ էթնիկ զտման։ «Սոչիի համաձայնագիրը խաղաղություն չի բերում եւ երկարաժամկետ հեռանկարում քաղաքական լուծումների հիմքեր չի տալիս։ Մենք փնտրում ենք այն լուծումը, որը ներառում է միջազգային հանրությանը»,- հայտարարել է ՊՆ ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր