00:00:00

Թրամփը հաստատել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրությունը

18:45, 24 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրությունը: «Փարիզյան համաձայնագիրը կդադարեցներ ԱՄՆ էներգետիկ արդյունաբերությունը՝ անհավանական նորմատիվ սահմանափակումներ պարտադրելով եւ արտասահմանյան ընկերություններին թույլ տալով անպատժելիորեն աղտոտել շրջակա միջավայրը: Մենք թույլ չենք տա պատժել ամերիկացի ժողովրդին՝ այդպիսով հարստացնելով արտասահմանցի աղտոտողներին»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով էներգետիկայի հարցերին նվիրված համաժողովին, հաղորդում է DW-ը: Թրամփի այդ որոշման քննադատների խոսքով՝ համաձայնագրից դուրսբերումը կվնասի ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությանը դեպի «մաքուր» տնտեսություն: Քննադատների խոսքով՝ Թրամփի ծրագիրը կթուլացնի միջազգային ասպարեզում Ամերիկայի դերը, ինչի արդյունքում Ռուսաստանն ու Չինաստանը առաջնորդներ կդառնան կլիմայի փոփոխության եւ այլ մարտահրավերների հարցերում: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արդեն դուրս է եկել կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից, որը ստորագրել էր նախկին նախագահ Բարաք Օբաման: Սակայն ըստ համաձայնագրի պայմանների՝ Թրամփը կարող է պաշտոնապես դուրսբերման գործընթաց սկսել այս տարվա նոյեմբերի 4-ից: Գործընթացը կտեւի մեկ տարի: Այդպիսով, ԱՄՆ-ը կարող է դուրս գալ համաձայնագրից 2020-ի նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրություններից մեկ օր անց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր