00:00:00

Թրամփը հայտնել է սահմանային պատի կառուցման մասին նահանգում, որը սահմանամերձ չէ

14:14, 24 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սահմանային պատի կառուցման մասին Կոլորադո նահանգում, որը չի հարում ամերիկա-մեքսիկական սահմանին: Պիտսբուրգում (Փենսիլվանիա նահանգ) նրա ելույթը թերթաքարային էներգակիրներին նվիրված համաժողովւմ հեռարձակել է Սպիտակ տան կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Գիտե՞ք, թե ինչու ենք մենք պատրաստվում ընտրություններում հաղթել Մեքսիկային սահմանակից Նյու Մեքսիկո նահանգում: Որովհետեւ նրա բնակիչները իրենց սահմանին անվտանգություն են ուզում: Նրանք դա չունեին,- ասել է նա: - Մենք պատ ենք կառուցում Նյու Մեքսիկոյի սահմանին: Մենք պատ ենք կառուցում Կոլորադոյում: Մենք կառուցում ենք գեղեցիկ, մեծ պատ, որն իսկապես արդյունավետ է, որի վրա անհնար է բարձրանալ եւ անհնար է տակը փորել»: «Մենք պատ ենք կառուցում Տեխասում: Մենք պատ չենք կառուցում Կանզասում, բայց նրանք օգուտ են ստանում այն պատերից, որոնց մասին հենց նոր խոսեցինք»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը: Կոլորադոն Նյու Մեքսիկոյից հյուսիս է գտնվում, ամերիկյան իշխանությունները նախկինում չեն հայտնել այս նահանգում որեւիցե սահմանային պատի կառուցման մասին: Միեւնույն ժամանակ, Կոլորադո գետի երկայնքով, Արիզոնա նահանգում՝ ամերիկա-մեքսիկական սահմանի մոտ կառուցվում է պատի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր