00:00:00

«Հրապարակ». Փակ հանդիպում. Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի

13:36, 24 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի՝ նրանց չմիանան մյուս բողոքավորները, որոնց հունից հանել են կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման լուրերը: Հիշեցնենք․ կառավարությունը մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին 30 միլիոն է տրամադրել: Նման պահանջ են առաջ քաշել նաեւ սահմանին զոհվածների, վիրավորվածների հարազատները: Գրեթե ամեն շաբաթ վարչապետի օգնականները սեւազգեստ մայրերին կանչում են «խորհրդակցության»՝  փափուկ բարձ դնում գլխների տակ, տուն ուղարկում: Երեքշաբթի օրը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի մոտ են կրկին եղել։ Մայրերը պնդել են իրենց պահանջը, հիշեցրել, որ կառավարությունը հայտարարում է բյուջեից 25 տոկոսով հավելյալ գումար հավաքվելու մասին։ Նշել են նրանց շքեղ ծախսերը, աշխատավարձերի բարձրացումը: «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանին հարցրինք, թե ինչու են այդ հանդիպումները փակ՝ լրագրողները տեղյակ չեն լինում։ «Խնդիրը դեռ բանակցային փուլում է, այդ պատճառով․․․ մեզ ասացին` մեկ շաբաթվա ընթացքում պատասխան կտան»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ «Կարծում եմ՝ անպայման դրական պատասխան կտան»: Եթե ո՞չ։ «Շարունակելու ենք բողոքի ակցիաները»: Ասում են՝ փորձում են առանձին-առանձին լուծել հարցը` անհատական կարգով կարգավորել՝ շատ բողոքավորների «բավարարել», աղմուկը լռեցնել: «Գոնե ինձ հետ նման հանդիպում չի եղել, երբեք հնարավոր չէ նման բան. ես չեմ կարող 6 հազար մարդու արյուն վերցնել ինձ վրա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր