00:00:00

«Հրապարակ». «Կսպասենք հաջորդ քայլին». ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին

13:15, 24 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն քաղաքավարի մերժել է իշխանականներին եւ չի միանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացված վիճահարույց հայտարարությանը, որը հեղինակել էին մի խումբ պատգամավորներ՝ ի դեմս Մարիա Կարապետյանի։ ԲՀԿ-ականներն ասել են, թե այն ամենը, ինչ ընդգրկել են հայտարարության տեքստում, Սահմանադրությունն արդեն նախատեսում է։ Խոսքը սահմանադրորեն պաշտպանված իրավունքների հիշատակման մասին է։ Ուստի իրենք կսպասեն իշխանականների հաջորդ քայլին՝ նախագծի մշակմանը, միայն դրանից հետո կքննարկեն նախագծին միանալու հարցը կամ գուցե իրենք էլ որոշեն իրենց տարբերակը ներկայացնել։ Ուշագրավ է, որ «Իմ քայլում» էլ ստորագրելու մեծ եռանդ չի դրսեւորվում՝ Մարիա Կարապետյանը մեր լրագրողին հայտնել է, որ 20 պատգամավոր է ստորագրել դրա տակ։ ԼՀԿ-ում էլ ասել են՝ տեքստը կուսումնասիրենք, կարծիք կհայտնենք, բայց դեռ լռում են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր