00:00:00

«168 ժամ». Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին

13:13, 24 հոկտեմբեր 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, օրվա լրահոսում ուշադրության չարժանացավ: Լրագրողների հետ զրույցում նախ՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին, Բաբլոյանը հայտարարել է. «Ես ինչ  արել եմ՝ արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ  դիմում գրել»: Այնուհետեւ ԱԺ նախկին նախագահը հայտարարել է. «Ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»: Նա փաստացի դիմում է իրավապահներին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել օրենքի խախտմամբ, որին աջակցել է անձամբ ինքը՝ լինելով ԱԺ նախագահ: Սակայն այս հայտարարությունը երեկ իրավապահ մարմինների կողմից որեւէ հետեւանք չունեցավ, Արա Բաբլոյանին քննչական մարմինները հարցաքննության չհրավիրեցին՝ պարզելու, թե ի՞նչ խախտման մասին է հայտարարում ԱԺ նախկին նախագահը: Արա Բաբլոյանի հայտարարությունը, որը նա հրապարակավ կոչ արեց դիտարկել՝ որպես հաղորդում, եւ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրեց այդ խախտումը հայտնաբերելու վրա, կարելի է մեկնաբանել՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելու, եւ իր կողմից՝ որպես ԱԺ նախագահ, դրան աջակցելու քայլ: Իսկ ինչ վերաբերում է այսօր ՀՔԾ-ում առկա գործի հնարավոր հանգուցալուծման մասին հարցին՝ Արա Բաբլոյանն ասել է. «Եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրելու, բայց ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինչ որ անում եմ, անում եմ օրենքով, մանավանդ՝ պաշտոնի ժամանակ»: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսից ժամանած բժիշկների հետ համատեղ՝ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: «168 Ժամի» թղթակիցը երեկ պարզաբանման համար դիմել է ՀՔԾ մամուլի խոսնակին, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե Արա Բաբլոյանը հարցաքննության է ներկայացել իր նախընտրած ժամին: «Արա Բաբլոյանին մենք հարցաքննության ենք հրավիրել երեկ առավոտյան, սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, եւ Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Իր խնդրանքով հարցաքննությունն ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»,- ասել է ՀՔԾ մամուլի խոսնակը: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից մեզ չհայտնեցին՝ պատճառաբանությամբ, թե նախաքննական գաղտնիք է: Իսկ թե Արա Բաբլոյանի ինքնախոստովանության վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկել քննչական մարմինը, կամ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք գործողություններ իրականացնել՝ կպարզենք առաջիկայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր