00:00:00

«Փաստ». Արցախի ընդդիմությունը համախմբվո՞ւմ է

13:07, 24 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Արցախում իր ձեւավորման եւ խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցելու որոշման մասին հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը։ Կուսակցությանն անվանումն է «Վստահություն»։ Նշենք, որ ժամանակին Սահակյանը որոշակի հարցերի շուրջ խնդիրներ է ունեցել եւ դուրս է եկել ԶՈՒ շարքերից, որտեղ ծառայել է 27 տարի՝ բանակի կազմավորումից ի վեր։ Այսօր արդեն Սահակյանն իր ուժերն է փորձում քաղաքական դաշտում, ի դեպ՝ նա ներկայումս Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սահակյանը հանպատրաստից, նաեւ բոլորի համար անակնալ մոտավորապես 5000 ձայն էր հավաքել՝ զբաղեցնելով 2-րդ տեղը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր