00:00:00

Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ-ում կիրառել ԽՍՀՄ-ի «սերտ ինտեգրման» փորձը

03:25, 24 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ինտեգրացիոն փոխգործակցության շրջանակներում պետք է օգտագործեն ԽՍՀՄ փորձը, որի մի մասն են կազմել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին Լուկաշենկոն Նուր Սուլթան մեկնելու նախօրեին հայտնել է ղազախստանյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: «Չէ՞ որ մենք մի երկրում ենք ապրել: Մենք հսկայական փորձ ունենք, դա հիմք է հանդիսանում: Մենք միասնական լեզու ունենք, ինչպես նաև շատ ընդհանրություններ: Այդ ճանապարհը մենք կարող ենք ավելի արագ անցնել, քան Եվրոպական Միությունը»,- վստահություն է հայտնել Բելառուսի ղեկավարը: Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է ուսումնասիրել ԵՄ-ի սխալները և փորձել չկրկնել դրանք: «Պետք է սովորել ուրիշների սխալների վրա: Մենք կարող ենք ավելի արագ առաջ գնալ, քանի որ մեծ փորձ ունենք, մենք ապրել ենք Խորհրդային Միությունում: Այնտեղ բավականին սերտ ինտեգրում էր տիրում: Պետք չէ վերացնել այն: Պետք է վերստեղծել այն, ինչ կործանվել է»,- եզրափակել է Լուկաշենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր