00:00:00

Թաիլանդի թագավորն ազատել է վեց պալատական պաշտոնյայի «չափազանց չար» վարքագծի պատճառով

01:48, 24 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկոռնը ազատել է վեց պալատական պաշտոնյայի «չափազանց չար» վարքագծի պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թագավորական պալատի հայտարարությանը։ Ազատվածների մեջ նաեւ կին կա, ոստիկանության բարձրաստիճան սպա եւ թագավորական երկու պահապան։ Նրանց մեղադրում են լուրջ կարգապահական հանցանքի մեջ, որը վնաս է հասցրել թագավորական ծառայությանը։ Տեղեկացվում է, որ նրանք ազատվել են եւ զրկվել իրենց բոլոր սպայական կոչումներից։ «Թագավորը հրամայել է ազատել նրանց թագավորական ծառայությունից կոպիտ կարգապահական արարքների եւ հանցանքների համար, որոնք համարվում են չափազանց չար»,- ասվում է հայտարարությունում։ Նախօրեին թագավորը կոչումից եւ տիտղոսներից զրկել էր իր ֆավորիտուհուն՝ Սինեենաթ Վոնգվաջիրապադկային։ Նա զրկվել է տիտղոսներից «լոյալ» չլինելու եւ թագուհի Սուգիդա Բաջրասուդհաբիմալակշանայի հետ մրցակցելու մեղադրանքով, որն ամուսնացել է թագավոր Վաջիրալոնգկոռնի հետ այս տարվա մայիսին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր