00:00:00

ԱՄՆ-ն Թուրքիային հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» քուրդ ապստամբների դուրսբերումն ավարտվել է

23:09, 23 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ն Թուրքիային հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» քուրդ ապստամբների դուրսբերումն ավարտվել է, նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն՝ այս փուլում գործողության անցկացման ընթացիկ շրջանի սահմաններից դուրս նոր գործողություն սկսելու անհրաժեշտություն չկա, փոխանցում է Reuters-ը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ասել էր, որ ԱՄՆ-ն իր խոստումներն ամբողջությամբ չի կատարել, որոնք համաձայնացվել էին Սիրիայի հյուսիս-արեւելքում ժամանակավոր հրադադարի շրջանակում: «ԱՄՆ-ն իր խոստումները կատարել է ոչ ամբողջական,- ասել է Էրդողանը: - Եթե մենք փոխզիջումների գնանք, ապա կբացենք ահաբեկչական կազմակերպության ճանապարհը»: Նախօրեին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին ռուս-թուրքական համատեղ պարեկման շուրջ թուրք-սիրիական սահմանից մինչեւ 10 կմ խորությամբ արեւմուտք եւ արեւելք Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության շրջանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր